Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 5.2012
Քրոնիկական տոնզիլիտի ազդեցության որոշ ասպեկտներ
Համաձայն գրականության տվյալների (Громада Н.А., 2003) քրոնիկական տոնզիլիտով (ՔS) տառապում է բնակչության մինչև 20-40%-ը: Քմային շրջանի ավշաէպիթելային օղակի, մասնավորապես, քմային նշիկների քրոնիկական բորբոքային պրոցեսը իրենից ներկայացնում է օրգանիզմի էնդոէկոլոգիան խանգարող հոմոտոքսիկոզի մշտապես գործող աղբյուր: Այդ իսկ պատճառով ըստ գրականության աղբյուրների (Габедава В.А., 2009) 0S անհրաժեշտ է դիտարկել որպես օջախային վարակ, որի էլիմինացիան մարդու առողջության, ինչպես նաև հարակից հիվանդությունների հաջող բուժման համար (Климова И.И., 2006) հանդիսանում է կարևոր մի մաս: 0S հիվանդացությունը LOR ախտաբանության կառուցվածքում տարբեր հեղինակների տվյալների համաձայն տատանվում է 2,5-45% սահմաններում (Шушаева Е.А., Оспанова С.А., Оспанова М.А., 2007; Мальцева Г.С., 2009; Антипенко В.В., 2009; Baek- kevold E.S., Jahnsen F.L., Johansen F.E. et al., 1999): Ըստ մի շարք հեղինակների (Габедава В.А., 2009) տվյալների քրոնիկական տոնզիլիտը հիմնականում արձանագրվում է երեխաների և երիտասարդների, հատկապես զորակոչային տարիքի անձանց, ինչպես նաև աշխատունակ բնակչության շրջանում: Կարելի է հիմնավորված համարել այն փաստը, որ քրոնիկական տոնզիլիտն ունի որոշակի ազդեցություն բազմաթիվ օրգանների և համակարգերի գործառույթի վրա: Դրա մասին են վկայում կատարված բազմաթիվ աշխատանքները (Жапалаков Б.А., Григорьев В.П., 2006; Мальцева Г.С., 2009; Beraldin BS, Rayes TR, Villela PH, Ranieri DM., 2009):
Վերջին ժամանակներս աշխատանքներ են կա-տարվել նվիրված ՔS ժամանակ ռևմատիզմի հետ կապ չունեցող սրտանոթային ախտահարումներին (Габедава В.А., 2009): Հարկ է նշել, որ 0S ժամանակ սրտամկանի ախտահարումներն ըստ տարբեր հեղինակների հանդիպում են 28-80% դեպքերում (Солдатов И.Б., 1974; Жуховицкий В.Г., 2001): Կարևոր նշանակություն ունի այն հանգամանքը, որ առաջարկվել են բազմաթիվ տեսություններ, որոնք հիմնավորում են քմային նշիկների կապը ներքին օրգանների հետ, սակայն առ այսօր հստակեցված չի, թե ինչպես է տոնզի- լոգեն վարակն ազդում, օրինակ, սրտամկանի վրա և ինչպիսի կլինիկական ձևերով է այդ կապն ի հայտ գալիս: Քանի որ ՔS կարող է նպաստել մի շարք բարդությունների և հիվանդությունների ի հայտ գալու, դրանով իսկ այն հայտնվել բազմաթիվ մասնագետների մանկաբույժներ, ռևմատոլոգներ, սրտաբաններ, էնդոկրինոլոգներ և այլն, ուշադրության կենտրոնում: Սակայն, չնայած այս ասպարեզում առկա ակնհայտ հաջողություններին, դեռևս շատ ուղղություններ մնում են գործնականում չհետազոտված: Գրականության աղբյուրների (Антипина Н.Н., 2005) ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՔS ուղեկցվում է բակտերային թույների ներծծումով, որոնք էական բացասական ազդեցություն են թողնում գեներատիվ համակարգի էնդոկրին ֆունկցիայի վրա:
Բավականին հետաքրքրական է նաե մի շարք գիտնականների այն կարծիքր, որ ՔՏ կարող է սեռական հասունացման շրջանում աղջիկների մոտ առաջացնել դաշտանի խանգարումներ (Красильникова Н.Г., 1985; Веселова Н.М., 1989) հետագայում չբերության զարգացումով (Захарова В.А., Файзи- ева С.С., 1981): Վերջին եզրակացությունն այլ հեղինակների կողմից չի հաստատվել (Уланова Л.Н., Трипольцева В.Ф., 1976), սակայն նրանք տվյալ խմբում րնդգծում են I-III աստիճանի ճարպակալման դեպքերի հնարավոր առկայությունր: Վերջին 30 տարիների րնթացքում հստակ ձեակերպվել է այն եզրակացությունը, որ ՔՏ հիվանդների մոտ կարող է ձեավորվել հիպոթալամիկ համախտանիշ (Винницкий А.Р., Винницкая Н.В., 1991): Господарь М.А. (2006) ներկայացնում է տվյալներ, համաձայն որոնց ԱՀԿ նշում է, որ ավելի քան 100 սոմատիկ հիվանդություններ ախտածագումնային կապված են ՔՏ հետ ե կարող են դիտարկվել որպես զուգորդվող: Հաճախակի հիվանդացող երեխաների խմբի մեջ, ուր մտնում է յուրաքանչյուր 4-րդ երեխան, քրոնիկական տոնզիլիտր կազմում է 43% (Богомильский М.Р Гара- щенко Е.В.., 2003): Տարիքի հետ քրոնիկական տոն- զիլիտի հաճախականությունն աճում 3 տարեկան երեխաների մոտ այն 2-3% է, 5-6 տարեկանների շրջանում 6,5%, 10-12 տարեկանների դեպքում 12-13%, իսկ 18-20 տարեկան անձանց մոտ 25-35%: Աղջիկները 1,5-2 անգամ ավելի հաճախ են հիվանդանում (Гаращенко Т.И., 1999; Дюдина О.Ю., 2005):
ՔՏ զարգացման էթիոլոգիական գործոնր տարբեր վարակների հարուցիչներն են (բակտերային, վիրուսային ե սնկային): Մասնավորապես, А խմբի թ-հեմոլիտիկ ստրեպտոկոկր երեխաների մոտ հանդիպում է 30%, իսկ մեծերի շրջանում 10-15 % դեպքերում, հանդիպում են նաե ստաֆիլոկոկեր, տոքսոպլազմաներ, խլամիդիաներ, միկոպլազմա- ներ ե այլն (Кулагина М.Г., Никулин Л.А., Каюмо- ва Д.А., Боровикова Е.В., 2008; Карпова Е.П., Бо- жатова М.П., 2010): Քմային նշիկներր կարեոր ե որոշակի դեր են կատարում օրգանիզմի իմուն համակարգում (Заболотный Д.И., Мельников О.Ф., 1994): ՔՏ ուղեկցվում է իմուն վիճակի խանգարումներով, որը որոշում է այդ հիվանդության սրացումն ու նպաստում է պրոցեսի անցմանն ավելի ծանր ձեի: Ներկայումս ՔՏ դիտարկվում է նաև որպես օրգանիզմում իմունային դիսբալանսի արտահայտում (Лифано- ва Н.А., 2005; Антипенко В.В., 2009): Ըստ որոշ հեղինակների (Волков А.В., 2010; Uchida M., Kitagawa H., Kikuchi K., Kawaoi A., 1983) քրոնիկական դեկոմպենսացված տոնզիլիտով հիվանդների մոտ փոխվում են իմունիտետի ինչպես բջջային, այնպես էլ հումորալ օղակները: Մի շարք գիտնականներ (Мещеряков К. Л., 2010) համարում են, որ հիվանդությունը երկրորդային իմունադեֆիցիտային վիճակի դասական օրինակ է: Ըստ նույն գիտնականների նշիկները մասնակցում են տեղային ե ընդհանուր իմունիտետի ձեավորման գործընթացին:
Հիվանդության զարգացման ընթացքում նշիկների պարենխիման րեպարատիվ ճանապարհով փոխարինվում է շարակցական հյուսվածքով ֆիբրոբլատների տրանսֆորմացիայի, մեռուկացման պատիճավորված օջախների ե բորբոքման մեջ ռեգիոնար ավշահան-գույցների ներգրավման հաշվին: Միաժամանակ ձևավորվում են հումորալ և բջջային աուտոիմուն ռեակ-ցիաները նշիկների ե պրոլիֆերացված շարակցական հյուսվածքի նկատմամբ, որը հանգեցնում է իմունային տոլերանտության խզման աուտոիմուն ախտաբանական վիճակի ձեավորմամբ (Морозова С.В., 2003; Быкова В .П., 2003): Հայտնի է, որ ֆունկցիոնալ տեսակետից քմային նշիկները պատկանում են ավշարե- տիկուլյար հյուսվածքին nasopharyngeal-associated lymphoreticular tissues (NALT) (Мальцева Г.С., 2009; Oko A., Niemir Z et al., 1997) ապահովելով վերին շնչուղիների տեղային իմուն պաշտպանությունը: Իր հերթին NALT հանդիսանում է լորձաթաղանթների հետ կապված ավշային հյուսվածքի MALT (անգլերեն Mucosa associated lymphoid tissue հապավումն է) (Akagi H. et al., 2004): Մարդու օրգանիզմի լորձա- թաղանթային իմուն համակարգն ընդդեմ օտարածին հակածինների, առաջին պաշտպանիչ շարակարգն է: Ըստ գրականության տվյալների (Кологривова Е.Н., Карпова И.В., Тымчишина Ю.П., 2002; Коробкина А.Г., 2009) HM, ինչպես նաև քմային նշիկներն ու մեկուսացված ավշային ֆոլիկուլներն հանդիսանում են քթի, ըմպանի, բերանի խոռոչի ե վերին շնչուղիների լորձաթաղանթների համար ինդուկտիվ հատվածներ կամ կայքեր, որոնցում հակածինները ճանաչվում են, ենթարկվում ֆագոցիտոզի ե ընկալվում B ու T-լիմֆոցիտների կողմից, այստեղ զարգանում են հակածին- հատուկ B- ու T-բջջային ռեակցիաները:
Ըստ Фейзуллаев Э.Ф., Карпова Е.П., Байкова В.Н. (2009) քմային նշիկներում գտնվող վարակը հաճախ դառնում է սրտանոթային համակարգում, երիկամներում, շարակցական հյուսվածքում և էնդոկրին օրգաններում ախտաբանական պրոցեսների զարգացման գործարկման մեխանիզմ: Կան որոշ տվյալներ (Удочкина Л.А., 2006; Козловская С.Е., 2007; Апраскин М. А., 2009), որ ՔՏ ժամանակ տուժում է նաև վահանագեղձը: Ըստ հեղինակների առավել հաճախ բարձրանում է հորմոն սինթեզող ֆունկցիան, որը պայմանավորված է վահանագեղձի հիպոֆիզի թիրեոտրոպ հորմոնով, գերգերգռմամբ: Նույն հեղինակները դա բացատրում են ախտաբանորեն փոխված քմային նշիկների ազդեցությամբ հիպոթալամուս- հիպոֆիզ համակարգի վրա: Ընդ որում, արձանագրվել է, որ վահանագեղձում ախտաբանական փոփոխությունների ծանրությունը կախված է քրոնիկական տոնզիլիտի երկարատեությունից և դրա սրացումների հաճախականությունից: Ըստ Ягода Н.Л. (1997) բավականին կարեորվում է այն փաստը, որ քմային նշիկների հիվանդության հաջող բուժման դեպքում կարելի է դիտել վահանագեղձի վիճակի լավացում և դրա հորմոն սինթեզող ֆունկցիայի նորմալացում: Գրականության մեջ բավարար քանակով են այն աշխատանքներդ, որոնցում հետազոտվել են IgA, IgM, IgE, IgG, կոմպլեմենտի C4 բաղադրիչդ, a - և p-ինտերֆերոնդ, CD3+, СД4+, СД8+:
Բավականին հետաքրքրական հետազոտություններ են կատարել Джамалудинов Ю.А. (2008), Параев А.В., 2GG9: Նրանք զբաղվել են հաճախակի ե երկարատե հիվանդացող երեխաների շրջանում իմուն համակարգի ֆունկցիոնալ, տրանզիտոր անբավարարության զարգացման հիմնախնդիրների ուսումնա- սիրմամբ: Վերդ նշված հեղինակներն դնդգծում է, որ միանգամայն ճիշտ են այն գիտնականներդ (Гофман В.Р., Смирнов B.C., 2GGG; Альбицкий В.Ю., Баранов А.А., И.А. Камаев И.А. и соавт., 2GG3), ովքեր պնդում են, որ LOR-օրգանների պաթոլոգիան, անկասկած, բացասական ազդեցություն է թողնում երեխայի օրգանիզմի ձեավորման վրա, նպաստում է քրոնիկական պաթոլոգիայի (քրոնիկական տոն- զիլիտներ, ադենոիդիտներ, սինուսիտներ, օտիտներ, րինիտներ ե այլն), հանդիսանում է իմուն համակարգի կազմավորման ֆիզիոլոգիական փուլերի ձեա- վորմանդ խաթարող կարեոր գործոն: Կարեորվում է այն փաստդ, որ հաճախակի ե երկարատե հիվանդացող երեխաների հիվանդացության կառուցվածքում LOR-օրգանների պաթոլոգիան կազմում է 30-70%, այլ խոսքով դրանցով է գործնականում պայմանավորված իմուն համակարգի մորֆոֆունկցիոնալ անբավարարությունդ: Վերդ նշվածդ բացատրելու տեսակետից բավականին հետաքրքրական աշխատանքներ են կատարվել (Усеня Л.И., Карпова Е.П., Байкова В.Н., 2GG4; Байкова В.Н., Карпова Е.П., Фейзуллаев Э.Ф., 2GG9; Каспарян К.Р., 2GG9; Pryor W.A., 1994; Yilmaz T., Kogan E.G., 2GG4) կողմից, որոնցում ուսումնասիրվել է դնդհանրապես LOR-օրգանների վիճակդ ճարպերի գերօքսիդացման տեսակետից: Նշվում է, որ բորբոքային պրոցեսի դնթացքի ծանրությունն ու վերջինիս անցումդ քրոնիկական ձեի համդնկնում է արյան մեջ ճարպերի գերօքսիդացման արդյունքների պարունակության աճի հետ:
Կատարված աշխատանքներդ համդնկնում են դնդհանուր առմամբ ճարպերի գերօքսիդացման հիմ- նախնդիրներին նվիրված հետազոտությունների արդյունքների հետ: Ներկայումս անվիճելի է ազատ ռադիկալային գերօքսիդացման խիստ կարեոր լինելու փաստդ: Ընդունված է, որ ազատ ռադիկալային գերօքսիդացման արգասիքներդ կարող են հանդես գալ որպես տարբեր ախտաբանական պրոցեսների զարգացման ցուցանիշ (Бондарь И.А., Поршенников И.А., 2GG4): Лифанова Н.А. իր թեկնածուական ատենախոսությունում, որդ նա պաշտպանել 2005 թ.-ին, գրում է, որ տոնզիլիտի դեկոմպենսացված ձեի ժամանակ առաջացած բարդություններդ վերաբերվում են կյանքի համար կարեոր օրգաններին ե համակարգերին և ցավոք, օտոլարինգոլո- գիայում բացակայում են ՔՏ կոմպենսացված ու դեկոմպենսացված ձեերի տարբերակիչ ախտորոշման հստակ չափորոշիչները, իսկ քրոնիկական տոնզիլիտի գոյություն ունեցող սուբյեկտիվ ե օբյեկտիվ ցուցանիշները քիչ ինֆորմատիվ են և կարող են պայմանավորված լինել այլ հիվանդություններով:
Лифанова Н.А. (2005), հիմք ընդունելով Волчегорский И. А. и др. (2001) այն միտքը, որ ճարպերի գերօքսիդացման մոլեկուլային արգասիքները բորբոքային օջախում նեյտրոֆիլների ակտիվացման անուղղակի ցուցանիշներ են, համարում է, որ բորբոքային պրոցեսի կենսաքիմիական մարկերներ պետք է համարել նաե ազոտի մոնօքսիդի կայուն մետաբո- լիտները, որը պայմանավորված է բորբոքային օջախ
ինֆիլտրացված մոնոնուկլերար ֆագոցիտներով N0- սինթազի ցիտոկինազայի ակտիվացմամբ: Բստ հեղինակի, ճարպերի գերօքսիդացման մոկեկուլյաին արգասիքներն ու նիտրոկսիդէրգիկ համակարգի մետաբոլիտներր գործնականում արտացոլում են բորբոքային օջախ ներթափանցած ֆոգոցիտոզն իրականացնող բջիջների ֆունկցիոնալ ստատուսր, որի պատճառով, չի բացառվում, որ ապագայում դրանք օգտագործվեն ՔՏ տարբերակիչ ախտորոշման պրակտիկայում: Այսպիսիք են ՔՏ նկատմամբ ներկայիս որոշ մոտեցումները:
Գրականութցան ցանկ
- Альбицкий В.Ю., Баранов А.А. и соавт. Часто болеющие дети. Н.Новгород. 2003. 180с.
- Антипенко В. В. Консервативное и хирург. лечение хрон. неспецифического тонзиллита. Дис. к. м. н. С. Петербург. 2009.160с.
- Антипина Н.Н. Состояние репродуктивной системы у девочек и женщин с нарушением менструальной функции на фоне хрон. тонзиллита. Дис. д.м.н. М.:2005,с.254.
- Апраскин М.А. Состояние микроциркуляции крови в слизистой оболочке ротоглотки у больных хрон. тонзиллитом. Дис. к.м.н. М.: 2009, 107с.
- Фейзуллаев Э.Ф., Карпова Е.П., Байкова В.Н. Особенности системы антиоксидантной защиты и ее коррекция у детей с хрон. тонзиллитом. Русский мед. журнал. 2009. 4. с.303-308.
- Богомильский М.Р. Гаращенко Е.В. Опыт применения азитромицина в терапии обострений хронического тонзиллита у детей. Рос. оторинолар. 2003. 1 с.172- 176.
- Карпова Е.П., Божатова М.П. Современные возможности антибактериальной терапии у детей с хрон. тонзиллитами. Рус. мед. журнал. 2010. 1. с.8-11.
- Бондарь И. А., Климонтов В.В. Окислительная моди-фикация белков при диабетических макроангиопатиях, 2004. http: //www.diabet.ru/Sdiabet/2000-03/2000-03-02. hti-n.
- Быкова В.П. Миндалины лимф. глоточного кольца в системе мукозального иммунитета верхних дыхательных путей. Тез. Всерос. конф. «Актуальные вопросы фониатрии». Самара, 2003. с. 344-345.
- Веселова Н.М. Методы лечения девушек-подростков с гипофункцией яичников центрального генеза и хрон. тонзиллитом. Дис. к.м.н. М.: 1988. 199с.
- Винницкий А.Р., Винницкая Н.В. Церебральные осложнения при хрон. тонзиллите. Журн. ушных, носовых и горловых болезней. 1991. 5. с.28-31.
- Волков А. В. Иммуномодулирующая терапия при хрон. тонзиллите. Рус. мед. журнал. 2010. 2. с. 90-92.
- Габедава В. А. Современный взгляд на роль тонзиллярной инфекции в возникновении и течении некоторых видов миокардиопатий. Методы диагностики и лечения. Дис. к.м.н. М.: 2009. 111с.
- Гаращенко Т. И. Тонзиллярная проблема в педиатрии. Рос. ринология. 1999. 1. с.68-70.
- Господарь М.А. Токсико-аллергические проявления при хрон. тонзиллите и паратонзиллите. Дис. к.м.н. Москва. 2006. 146с.
- Гофман В.Р., Смирнов B.C. Состояние иммунной системы при острых и хрон. заболеваниях ЛОР-органов. Иммунодефицитные состояния. СПб: «Фолиант». 2000. с. 163-185.
- Громада Н.А. Хрон. тонзиллит и его влияние на течение других заболеваний. «Вестник КРСУ». 2003. т.3. 7.
- Джамалудинов Ю.А. Методология комплексной оценки иммунной системы у часто болеющих детей с патологией ЛОР-органов. Дис. д.м.н. 2008. М.: 198с.
- Дюдина О.Ю. Функциональная активность тромбоцитов у здоровых детей старшего школьного возраста и больных хрон. тонзиллитом и ангиной. Дис. к.м.н., Саратов, 2005, 141с.
- Жапалаков Б.А., Григорьев В.П. Обоснование при-менения постоянного электрического тока в лечении хрон. тонзиллита. Вестник оториноларингологии.2006.5. с.297-298.
- Жуховицкий В .Г. Обоснование антибактериальной те-рапии в оториноларингологии с позиций бактериолога. Consilium medicum, 2001, т.3, 8, с.25.
- Заболотный Д.И., Мельников О.Ф. Современные подходы к оптимизации лечения больных хрон. тонзиллитом. Всероссийский симпозиум. Санкт-Петербург. 1994. с.5-7.
- Захарова В.А., Файзиева С.С. Становление менструальной функции у девочек, больных хрон. тонзиллитом. Мед. журн. Узбекистана. 1981, 7, с. 25-27.
- Каспарян К.Р. Современные аспекты диагностики и лечебной тактики при хрон. риносинуситах у больных хроническими неспецифическими заболеваниями бронхолегочного аппарата. Диа к.м.н. Ереван. 2009. 121с.
- Климова И.И. Заболевания верхних дыхательных путей у коренных жителей Горного Алтая. Дис. д.м.н. М.: 2006. 236с.
- Козловская С.Е. Лечение препаратом поликатан хрон. тонзиллита у лиц с заболеваниями щитовидной железы. Авт. дис. к.м.н., Волгоград. 2007. 24с.
- Кологривова Е.Н., Карпова И.В., Тымчишина Ю.П. Эффективность использования мукозалыюй вакцины IRS- 19 в лечении хрон. декомпенсированного тонзиллита. Новости оторинолар. и логопатол. 2002. 1. с.132-135.
- Коренченко С.В. Диагностическое и прогностическое значение реотонзиллографии у больных хрон. тонзиллитом. Журнал ушных, носовых и горловых болезней. 1991. 4. с.15-20.
- Коренченко С.В. Функциональное и морфологическое обоснование лазерной хирургии небных миндалин при хрон. тонзиллите. Авт. дис. докт. мед. наук. Самара. 1993. 44с.
- Коробкина А.Г. Состояние мукозального и адаптивного иммунитета у часто болеющих детей с маркерами цитомегаловирусной и Эпштейн-Барр-вирусной инфекцией. Дис. к.м.н., 2009. 173с.
- Красильникова Н.Г. Состояние репродуктивной системы у девушек, страдающих хрони. тонзиллитом и нарушением менструальной функции. Дис. к.м.н. М.:1985.174с.
- Кулагина М.Г., Никулин Л. А., Каюмова Д.А. Результаты лечения детей с хрон. тонзиллитом. Мат. VII Рос. конгр. 2008. с.396-397.
- Лифанова Н.А. Перекисное окисление липидов как показатель интенсивности воспаления при хрон. тон-зиллите. Российская оториноларингология. 2005. 2. с.62-65.
- Лифанова Н.А. Роль маркеров перекисного окисления липидов и метаболитов нитроксидэргической системы в дифференциальной диагностике хрон. тонзиллита. Дис. к.м.н. Челябинск. 2005. 126с.
- Мальцева Г. С. Стрептококковая инфекция при хрон. тонзиллите. Consilium Medicum. 2009. т. 11.3. с.71-77.
- Мальцева Г.С. Современные этиологические, патогенетические и клинические основы диагностики и лечения хрон. тонзиллита. Дис. д. м. н. Санкт-Петербург. 2009. 201с.
- Мещеряков К.Л. Цитокины и оксид азота при хрон. патологии лимфоидного кольца глотки у детей. Дис. к.м.н. М.: 2010. 104с.
- Морозова С. В. Иммуномодуляторы в лечении хрон. тонзиллита. Проблема реабилитации в оториноларин-гологии. Самара. 2003. с.379-380.
- Параев А. В. Клинико-иммунологические нарушения у часто болеющих детей и возможности их коррекции витаминно-минеральным комплексом. Дис. к.м.н. 2009. М.: 111с.
- Солдатов И.Б. Проблема тонзиллярной патологии и пути ее разрешения. Вестник АМН СССР. 1974. 10. с.61-68.
- Удочкина Л.А. Структурные преобразования щитовидной железы на этапах онтогенеза в норме и при воздействии на организм серосодержащего газа. Авт. дис. к.м.н. Астрахь. 2006. 33с.
- Уланова Л.Н., Трипольцева В.Ф. Некоторые особенности пубертатного развития детей, больных хрон. тонзиллитом. Вопросы охраны материнства и детства.1976, 2, с.41-43.
- Усеня Л.И., Карпова Е.П., Байкова В.Н. Роль каталазы при хрон. гнойном верхнечелюстном сиусите у детей.3-й конгресс «Современные технологии в пед. и детской хир.». 2004. 545.
- Шушаева Е.А., Оспанова С. А. Опыт применения озон/ NO ультразвукового метода в лечении хрон. тонзиллита у больных с ревматизмом. Рос. оториноларингология. 2007. с. 521-523.
- Ягода Н.Л. Функция щитовидной железы у детей с хрон. компенсированным тонзиллитом до и после тонзилэктомии. Новости оториноларингологии и логопатологии. 1997. 4(12), с.58-59.
- Akagi H. et al. Long-term results of tonsillectomy as a treatment for IgA nephropathy. Acta Otolaryngol Suppl.2004.N.555. P. 38-42.
- Baekkevold E.S., Jahnsen F.L., Johansen F.E. et al. Culture characterization of differentiated high endothelial venule cells from human tonsils. Lab Invest. 1999. Mar. 79(3). P. 327-36.
- Beraldin BS, Rayes TR,. et al. Assessing the impact adenotonsilectomy has on the lives of children with hypertrophy of palatine and pharyngeal tonsils. Braz J Otorhinolaryngol. 2009 Jan-Feb;75(1):64-9.
- Oko A., Niemir Z et al. Polskie Archiwum Medicyni Wewntznej. 1997. 97(6). P. 518.
- Pryor W.A. Free radicals and lipid peroxidation: what they are and how they got that way. In: Frei B. ed. Natural antioxidants in human health and disease. Orlando, FL: Academic Press. 1994. 1-24.
- Yilmaz T., Kogan E.G. The role of oxidants and antioxidants in adenoid hypertrophy in children. Int J Pediatr Otorhinolaryngol. 2004 Aug; 68(8): 1053-8.
- Uchida M., Kitagawa H., Kikuchi K., Kawaoi A. Immunological Study of the Human Palatine Tonsil. Nihon Univ. J. M., 1983, V.25, 3, p.175-187.
Կարդացեք նաև
Ըստ գրականության տվյալների (Дедов И.И., Свириденко Н.Ю., Герасимов Г.А. и соавт., 2000; Хмельницкий O.K., 2000; Блохина Т.В., 2005) վահանագեղձի հիվանդություններր ներզատիչ գեղձերի ախտաբանություն կառուցվածքում զբաղեցնում են առաջատար տեղերից մեկը` արձանագրվում է դրանց հիվանդացության կայուն աճ (Международный Чернобыльский проект...
Վերջին տարիներին նկատվում է քթի հարակից խոռոչների քրոնիկական հիվանդություններով տառապող հիվանդների քանակի զգալի աճ: Բավական է նշել, որ քթի հարակից խոռոչների քրոնիկական հիվանդություններր քթի-կոկորդի-ականջի հիվանդությունների մեջ համարվում են ամենատարածվածը Զարգացած երկրներում...
Ծննդաբերությունից հետո վաղ շրջանում անցանկալի հղիությունր հանդիսանում է այն գործոններից մեկը, որը կարող է բացասաբար անդրադառնալ կնոջ վերարտադրողական առողջության վրա: Միջծննզյան միջակայքը բնորոշվում է որպես 2 կենդանի ծնունդների միջև ընկած ժամանակահատված...
Օստեոպորոզր (ՕԶ) ե դրա հետեանքով առաջացած կոտրվածքներր առողջապահական կարեոր խնդիրներ են, քանզի կապված են բնակչության զգալի հատվածի հիվանդացության, հաշմանդամության, մահացության ե ֆինանսական ծախսերի հետ [1,3]...
Բեղմնականխման (ԲԿ) մեթոդների լայն տարածվածության պայմաններում, դրանց կիրառման հաճախությունր մնում է ցածր մակարդակի վրա: Միաժամանակ հղիության արհեստական ընդհատումը աշխարհի մի շարք երկրներում շարունակում է մնալ լայն կիրառում ունեցող գինեկոլոգիական միջամտություն...
Ներածություն
Հասարակության զարգացման վերջին տասնամյակները նշանավորվում են գիտատեխնիկական հզոր առաջրնթացով, ինչր հանգեցրել է շարժողական ակտիվության նվազմանը` սակավաշարժությանը, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով լուրջ խնդիր է հանդիսանում զարգացած երկրների համար...
Առողջապահության վերակառուցումը և տնտեսավարման նոր մեթոդների ներդրումները պահանջում են ինչպես ընդհանուր առմամբ բուժպրոֆիլակտիկ հաստատությունների, այնպես էլ առանձին բուժաշխատողների գործունեության վերջնական արդյունքների խոր և բազմակողմանի վերլուծություն և գնահատում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն